Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Աշխարհի լավագույն համալսարանների թվում հայկական բուհ չկա

Աշխարհի լավագույն համալսարանների թվում հայկական բուհ չկա
10.09.2013 | 17:06

Հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է, որին հաջորդում է Հարվարդի համալսարանը: Եռյակը եզրափակում է Քեմբրիջի համալսարանը:

Լավագույն քսանյակում ընդգրկված համալսարանների մեծ մասը (11 բուհ) գտնվում է ԱՄՆ-ում։ Վեց բուհ՝ Մեծ Բրիտանիայում, երկուսը՝ Շվեյցարիայում և մեկ բուհ՝ Կանադայում:

Լավագույն 200 համալսարանների թվում հայկական բուհեր տեղ չեն գտել։

Ցանկում կան նաև ռուսական բուհեր, մասնավորապես՝ Մոսկվայի պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ